Նիկոլը Վեհափառ Հայրապետից խուսափելով՝ պարզապես հերթական ստորությունն արեց ու որոշեց առանձին գնալ Ծիծեռնակաբերդ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Եթե կորոնավիրուսով պայմանավորված կարողանում եք կառավարության նիստ անել, ապա ինչո՞ւ կառավարությունով չգնացիք Ծիծեռնակաբերդ։ Ես պատասխանը գտել եմ, չգնացին կառավարության ողջ կազմով, որովհետեւ Վեհափառ Հայրապետի բացակայությունն այդ ժամանակ կզռար ուղղակի»,– ասաց Սամսոնայանը։

Նրա խոսքով՝ Ապրիլի 24–ի միջոցառումները լավ լուսային էֆեկտներով կազմակերպված, սակայն քաղաքական առումով մեծ ձախողում էր. «Որեւէ իրական արտաքին քաղաքական արձագանք չունեցավ Ապրիլի 24–ը։ ՌԴ նախագահի կողմից ընդհանրապես որեւէ արձագանք չեղավ, սա արտառոց է, իրականում Ապրիլի 24–ի՝ նման ձախողված արարողություններ Հայաստանը երբեւէ չի ունեցել, արտաքին որեւէ ռեալ արձագանք այս ընթացում մենք չենք ունեցել։ Սա վատագույն Ապրիլի 24–ի հիշատակման, ոգեկոչման արարողություննէ, որ երբեւէ եղել է»։