Թուրքիայի Մուղլա նահանգի Մարմարիս քաղաքը դարձել է շրջակայքի անտառներում ապրող վայրի խոզերի հաճածակի այցելության վայրը։

Հերթական այցի ժամանակ վայրի խոզերը եղել են խոճկորների հետ, շրջել  քաղաքի կենտրոնում, սնվել կատուների համար նախատեսված ուտելիքներով, որոնք դրված են եղել փողոցների հատուկ վայրերում։

Հետաքրքրասեր քաղաքացիներից շատերը տներից դուրս են եկել եւ ուտելիք են տվել։ Սնվելուց հետո վայրի խոզերը լքել են քաղաքը։