Եգիպտոսի վարչապետ Էսսամ Շարաֆը Կահիրեում մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ բախումների կապակցությամբ կառավարության արտակարգ նիստ է հրավիրել:

Անկարգություններն սկսվել էին մայիսի 7 -ի երեկոյան: Զոհերի թիվը հասել է 10-ի, վիրավորվել է ավելի քան 150 մարդ, գրում է Gazeta.ru-ն:

Անկարգություններն սկսվել էին այն բանից հետո, երբ մահմեդականների խումբը պաշարել է ղպտիական եկեղեցին եւ փորձել է ազատել իբր առեւանգված հոգեւորականի կնոջը, ում, ըստ իրենց, քրիստոնյա համայնքը թույլ չի տալիս իսլամ ընդունել:

Ականատեսների վկայությամբ` զոհերն ու տուժածները հիմնականում քրիստոնյաներ են: