Դուբայի իշխանությունները, հաշվի առնելով բնակիչների բողոքները, կստուգեն մինարեթներից հնչող աղոթքի կոչի` ազանի ձայնի բարձրությունը:

«Ազանը պետք է տեղեկացնի սղոթիք սկզբի մասին, ոչ թե անհանգստություն պատճառի»,- ասել է Դուբայի գլխավոր մուֆթի Մուհամեդ ալ Կոբայսը:

Իր հերթին Ալ Վահաբ մզկիթի իմամը հայտարարել է, թե  ազանի բարձրությունը համապատասխանում է Դուբայի կառավարության  կարգադրության պահանջին: Նա Դուբայի բնակիչներին հանդուրժողականության կոչ է արել: «Մահմեդականները, ովքեր եվրոպացիների հետ կողք կողքի բնակվում են Միդոուսում, չեն վիճարկում նրանց` շներին զբոսանքի տանելու իրավունքը, մինչդեռ իսլամն այդ կենդանիներին համարում է անմաքուր արարածներ»,-ասել է իմամը` նշելով, որ դա էլ մահմեդականներին է խիստ անհանգստացնում, սակայն նրանք դրա դեմ չեն բողոքում: