Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին մեկնել է Ստամբուլ` մասնակցելու ՄԱԿ-ի կազմակերպած Զարգացող երկրների չորրորդ համաժողովին:

Խորհրդաժողովի ընթացքում Նիկա Գիլաուրին հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը կհանդիպի նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ գործարար շրջանակների հետ, հաղորդում է «Գրուզիա-Online»-ը:

Խորհրդաժողովը կավարտվի մայիսի 13-ին: Նշենք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների, միջոցառմանը մասնակցել են 50-60 նախագահներ եւ հարյուրից ավելի նախարարներ: Հայաստանն ու Իսրայելը չեն մասնակցելու: