Հուլիսի 12-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջեւանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հովք գյուղի տարածքում ծառ են հատում:

Մեկնած օպերատիվ խումբը «Իջեւանի անտառտնտեսության» Խաչարձանի անտառպետության պահաբաժիններից մեկում ապօրինի ծառահատման դեպք է հայտնաբերել: Պարզվել է, որ Իջեւան քաղաքի երկու բնակիչ ապօրինի հատել են 6 հացենի: Նրանք բերման են ենթարկվել Իջեւանի բաժին:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր: