Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիեւին առաջադրված մեղադրանքները:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, հղում անելով Ադրբեջանի ՊԱԾ-ի զեկույցին, հուլիսի 12-ին եւ 13-ին պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիեւը՝ «սոցցանցերում տարածելով նպատակաուղղված սադրիչ տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, քաղաքացիներին կոչ է արել այնպիսի գործողությունների, որոնք թուլացնում են երկրի պաշտպանունակությունը, ինչպես նաեւ՝ հրահրել է անկարգությունների կազմակերպման եւ երկրի պետական մարմինների գրավման»: Ռահիմ Գազիեւը կալանավորվել է «կոչեր պետության դեմ» եւ «սադրանք» հոդվածների հիման վրա:
Նախկին նախարարի կոչերն արվել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման համատեքստում:





























