Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Ռոջեր Տորենը լրտեսման զոհ էր դարձել իր բջջային հեռախոսում հաքերային հարձակման արդյունքում տեղադրված ծրագրի միջոցով: Այս մասին հաղորդել է El País թերթը ՝ հղում անելով բրիտանական The Guardian հրատարակության հետ համատեղ հետաքննությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Իսպանական Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Ռոջեր Թորենը լրտեսման զոհ էր դարձել իր բջջային հեռախոսի մեջ տեղադրված ծրագրի միջոցով: Այս մասին հայտնել է El País թերթը՝ վկայակոչելով բրիտանական The Guardian պարբերականի հետ համատեղ հետաքննությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրանց տեղեկությամբ՝ Պալատի խոսնակի iPhone-ը հաքերային հարձակման զոհ էր դարձել իսրայելական ընկերության կողմից մշակված Pegasus ծրագրի միջոցով: Ծրագիրը վաճառվում է միայն կառավարություններին կամ անվտանգության ուժերին՝ հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի համար: Կատալոնիայի կառավարության երկրորդ կարեւորագույն պաշտոնյայի՝ Տորենի հեռախոսը հարձակման էր ենթարկվել 2019 թվականին:

Այդ ծրագիրը թույլ է տալիս լսել խոսակցությունները, կարդալ հաղորդագրությունները, կոշտ սկավառակի մուտք ունենալ, սքրինշոթեր անել, տեսնել դիտումների պատմությունը եւ հեռավար կարգով ակտիվացնել սարքի ֆոտոխցիկը եւ խոսափողը: Ըստ El País-ի՝ չնայած հնարավոր չէ պարզել, թե ով է կանգնած լրտեսման հետեւում, Pegasus-ի ստեղծողները հավաստիացնում են, որ «իրենց արտադրանքը վաճառում են միայն կառավարություններին»: Լրտեսման ընթացքում Տորենը, որը Կատալոնիայի՝ Իսպանիայից անջատման կողմնակիցն է, մասնակցել է տասնյակ աշխատանքային հանդիպումների, ինչպես նաեւ ցուցմունք է տվել դատարանում որպես վկա 2017-ի անկախության մասին ապօրինի հանրաքվեի անցկացման գործով:

Պիրենեյան թագավորության կառավարությունում հավաստիացնում են, որ «չգիտեն, որ Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Ռոջեր Տորենը հաքերային հարձակման զոհ է դարձել»: Իսպանիայի ազգային հետախուզական կենտրոնի ներկայացուցիչն պարզաբանել է, որ գերատեսչությունը «միշտ գործում է օրենքին համապատասխան եւ լիակատար հարգանքով  գործող օրենքի նկատմամբ»: