Առաջարկվում է գործող օրենքում ավելացնել «Արտակարգ իրավիճակներում բնակչությանը բժշկական օգնության կազմակերպման մասին» գլուխը, որն առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների արձագանքման պլանի մշակում է նախատեսում: Այս մասին հուլիսի 15-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Բժշկական օգնության եւ հանրության սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր, ​​առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Նարեկ Զեյնալյան:

Ընդ որում, առաջարկվում է արտակարգ իրավիճակների ընթացքում գործողությունների պլանը հաստատելու իրավասությունը վերապահել հանրապետության կառավարությանը:

Ենթադրվում է, որ այդ պլանները պետք է վերանայվեն առնվազն հինգ տարին մեկ անգամ՝ կախված համաշխարհային բժշկության զարգացման միտումներից: «Ցանկացած արտակարգ իրավիճակ անմիջական սպառնալիք է մարդու առողջության եւ կյանքի համար, եւ առողջապահական համակարգը կարեւոր դեր ունի այս դեպքում»,- շեշտեց պատգամավորը: