Կորեայի Հանրապետության դատախազությունը քննարկում է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քրոջ՝ Կիմ Յո Չժոնի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունը՝ միջկորեական կապի գրասենյակի շենքն ապօրինի քանդելու մեղադրանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Yonhap-ը։

Ըստ այդ տվյալների՝ հուլիսի 8-ին համապատասխան բողոքը ներկայացրել է հարավկորեացի փաստաբան Լի Կյոն Չժեն, ով այդ կերպ հույս ունի ուղել հասարակության ուշադրությունը Սեուլի եւ Փհենյանի միջեւ հարաբերությունների վիճակի վրա, որոնք կտրուկ վատթարացել են այս տարվա հունիսից:

Առավել հավանական է, որ դատախազությունը կմերժի քրեական գործ հարուցելու հարցում՝ վկայակոչելով ապացույցներ հավաքելու անհնարինությունը, նշվում է գործակալության հաղորդագրության մեջ: Նույնիսկ եթե հարավկորեական դատարանը Կիմ Յո Չժոնի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռ կայացնի, այն հնարավոր չի լինի իրականացնել: Ուրիշի ունեցվածքի դիտավորյալ ոչնչացումը պատժվում է Հարավային Կորեայում ծանր տուգանքով եւ մինչեւ տասը տարի ազատազրկմամբ:

Հունիսի 16-ին Հյուսիսային Կորեան Կիմ Յո Չժոնի հրամանով պայթեցրել էր Կեսոնեում գտնվող միջկորեական հաղորդակցության գրասենյակը՝ ի պատասխան հարավկորեական հասարակական կազմակերպությունների կողմից քարոզչական թռուցիկների տարածման: Այնուհետեւ ԿԺԴՀ-ի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ նախատեսում է զորքեր ուղարկել Կիմգանսանի եւ Կեսոնի շրջան, ինչպես նաեւ վերսկսելու բոլոր տեսակի զորավարժությունները Հարավային Կորեայի հետ սահմանին մոտ: