Հուլիսի 16-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում կատարված մի շարք օրենսդրական փոփոխություններին:

Դրանց թվում են՝

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 96, միաձայն),

«Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծերի փաթեթը (կողմ՝ 79, դեմ՝ 17),

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 98, միաձայն),

«Ընդերքի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 98, միաձայն),

«Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 99, միաձայն),

«Նոտարիատի մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 99, միաձայն),

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 99, միաձայն),

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 99, միաձայն),

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 82, ձեռնպահ՝ 11),

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 95, դեմ՝ 1):

Պատգամավորները միաժամանակ երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն չտվեցին օրենքներում կատարված մի շարք փոփոխությունների:

Դրանց թվում են՝

«Ազգային ժողովի Կանոնակարգի մասին» սահմանադրական օրենքում կատարված լրացումների մասին օրինագիծը (կողմ՝ 1, դեմ՝ 79, ձեռնպահ՝ 6),

«Ազգային ժողովի Կանոնակարգի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 1, դեմ՝ 78, ձեռնպահ՝ 7):