Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ հուլիսի 16-ին, Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել էր «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:

Այն ԱԺ քննարկմանն էր ներկայացրել Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը: