2021 թվականին Հատուկ քննչական ծառայության կարիքների համար նախատեսվում է 831.6 միլիոն դրամ հատկացնել, ինչը 93.8 մլն դրամով կամ 12.8 տոկոսով ավել է 2020 թվականին հատկացված գումարից: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ պետաիրավական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:

Նախատեսվում է իրականացնել ընդհանուր 3 միջոցառում: