Ներկայումս Հայաստանում դեսպանների համալրման գործընթաց է ընթանում: Պատերազմը որոշակիորեն դանդաղեցրել է այս գործընթացը, բայց չի չկանգնեցրել այն: Այս մասին նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ-ում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Այժմ դեսպանների համալրում կա... Մոտ մեկ ամիս հետ ենք մնացել, բայց գործընթացը ոչ մի դեպքում չի դադարել»,- ասաց նախարարը:
Մնացականյանը նաեւ հայտարարեց, որ իրենք մոտենում են այն պահին, երբ միջազգային հատվածի հորիզոնական կառավարումն ավելի կամրապնդվի, իսկ կառավարման մակարդակը կբարձրանա յուրաքանչյուր ուղղությամբ:
«Պատասխանատվության բաշխումն ուժեղանում է»,- շեշտեց ՀՀ արտգործնախարարը:





























