Ոստիկանության մեքենայով իրավապահները տղամարդու են վրաերթի է ենթարկել՝մխրճվելով բազմության մեջ, որը հետեւում էր փողոցի ավտովազքին, հաղորդում է Daily Mail-ը:

Դեպքը տեղի է ունեցել Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքում շաբաթ՝ տեղական ժամանակով՝ 18:20-ին:

Համացանցում տարածված տեսանյութում երեւում է՝ ինչպես է մեքենան վրաերթի ենթարկում տղամարդուն:

Նշվում է, որ տուժածը հոսպիտալացվել է: Նրա վիճակի մասին տեղեկություններ չկան:

Տակոմայի ոստիկանությունից հայտնել են, որ շուրջ 100 մարդուց բաղկացած բազմությունը փակել էր խաչմերուկը, երբ ոստիկանությունը ժամանել էր դեպքի վայր: Այնուհետեւ նրանք սկսել են մաքրել խաչմերուկն ու մարդկանց՝ նպատակ ունենալով հավաքվածների եւ փողոցից օգտվել ցանկացող մարդկանց անվտանգությունն ապահովել:

Այդ պահին, ոստիկանության խոսքով, ավտոմեքենան շրջապատված էր բազմությամբ, որը փորձում էր կոտրել ապակիները:

Սպան՝ մտահոգվելով սեփական անվտանգության համար, փորձել է հեռանալ, սակայն չի կարողացել դա անել բազմության պատճառով: Փորձելով դուրս գալ վտանգավոր դրությունից, սպան առաջ է անցել՝ վրաերթի ենթարկելով մեկ մարդու, եւ, հավանաբար, տուժել են նաեւ ուրիշ քաղաքացիներ:

Տեսանյութում երեւում է՝ ինչպես է ոստիկանության մեքենան հարվածել եւս մի քանի մարդու: Հայտնի չէ՝ որքան են տուժել նրանք:

Այնուհետեւ, ղեկին գտնվող սպան կայանել է մեքենան անվտանգ տեղում եւ օգնություն կանչել: