Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Արման Փաշիկյանը ստորագրեցին պայմանագրեր ՖԻԴԵ-ի հետ` հաստատելով իրենց մասնակցությունը օգոստոսի 26-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկությանը:

Լեւոն Արոնյանը, որը նույնպես կարող էր ելույթ ունենալ այս մրցաշարում, Խանտի Մանսիյսկում չի խաղա, որովհետեւ իր բարձր վարկանիշի շնորհիվ իրավունք ունի միանգամից մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների հաջորդ մրցումներին, հաղորդում է Armchess-ը: