Այսօր, հունիսի 10-ին Ա.Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում  մեկնարկեց «Ալբերտ Ազարյանի անվան գավաթ» մրցաշարը:

Մրցաշարի բացման ժամանակ 14-ամյա Հայկ Պետրոսյանը պտտաձողի վրա կատարելով 386 պտույտ՝ սահմանեց նոր միջազգային ռեկորդ, որն էլ նվիրեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որին  ի պատասխան ՀԱՕԿ նախագահը ռեկորդակրին նվիրեց ավտոմեքենա ՝ մաղթելով նոր հաղթանակներ եւ նվաճումներ:

Պետրոսյանի ռեկորդը կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում: