Հունիսի 17-ին Թուրքիայի մայրաքաղաքում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Արարատում Իրանի հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաքն ավարտելուց հետո Հայաստանի հավաքականն այսօր, հունիսի 15-ին կմեկնի Անկարա: Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ թուրքական ռինգ դուրս կգան Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Հրաչյա Ջավախյանը (64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ) եւ Արթուր Խաչատրյանը (75 կգ):
Տեղադրություն



























