Այսօր, հունիսի 16-ին Ջերմուկում կայացան շախմատային Օլիմպիադայի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Ասրյանի 4-րդ միջազգային հուշամրցաշարի առաջին տուրի պարտիաները: Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ղազախստանի 71 ներկայացուցիչների մեջ վարկանիշային առաջատարը Արման Փաշիկյանն է, որն առաջին տուրում սպիտակներով հաղթեց Արթուր Ղարագյոզյանին: Առաջին տուրում հաղթանակ տարան 28 շախմատիստներ: Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























