Կանադայի Վանկուվեր քաղաքի շուրջ 150 բնակիչներ տեղի հոկեյի թիմի պարտությունից հետո տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով հայտնվել են հիվանդանոցում։
Բժիշկների խոսքով, տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։ Նշվում է նաեւ, որ 9 ոստիկան է վիրավորվել։
Անկարգությունների ընթացքում շուրջ 100 մարդ է ձերբակալվել։
Անկարգությունները Վանկուվերում սկսվել էին, երբ «Վանկուվեր Քենաքս» թիմը Սթենլիի Գավաթի համար խաղում պարտություն էր կրել «Բոստոն Բրյուինզից»։ Դժգոհ երկրպագուները խաղից անմիջապես հետո դուրս էին եկել փողոցներ, բախումների մեջ մտել ոստիկանների հետ, ավտոմեքենաներ այրել եւ կոտրել խանութների ցուցափեղկերը։




























