Կազանում հունիսի 17-ին մեկնարկում է մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության եւ սպորտի հարցերով ԱՊՀ Միջխորհրդարանական Ասամբլեայի նիստը` Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի մասնակցությամբ:
Խորհրդարանականները քննարկելու են միացյալ տեղեկատվական օրենսգրքի նախագիծը ԱՊՀ երկրների համար: ՆԱեւ ընդգրկված են մի շարք այլ նախագծեր:
Հյուրերը կդիտեն Թաթարստանի հազարամյա մայրաքաղաքը, կայցելեն Կազանի Կրեմլ, հունիսի 18-ին կմասնակցեն «Սաբանտույ» ազգային տոնին:




























