Ֆրանսիան եւ ԵՄ-ն նախապատրաստում են առաջարկներ լիբանանցի քաղաքական գործիչների դեմ հնարավոր պատժամիջոցների շուրջ, որպեսզի դրդեն նրանց, վերջապես, ձեւավորել կառավարություն, որը կփրկի երկիրը տնտեսական կոլափսից, հաղորդում է Reuters-ը:

«Կոնկրետ առաջարկներ են մշակվում ընդդեմ այն մարդկանց, որոնք հրաժարվել են համընդհանուր շահերից՝ ի օգուտ սեփական շահերի»,- օրենսդիրներին հայտարարել է ԱԳՆ Ժան Իվ Լը Դրիանը:

Երկու դիվանագետները հայտարարել են, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես ԵՄ-ն կարող է հաստատել պատժամիջոցների ռեժիմ, որը ներառում է ուղեւորությունների արգելքներ եւ ակտիվների սառեցում:

«Ֆրանսիացիները փորձում են եվրոպականացել լիբանանյան հարցը: Նրանք դա չեն կարողանա անել միայնակ»,-ասել է դիվանագետը: «Պատժամիջոցները չեն քննարկվել ուղղակի, սակայն եթե դրանք վարքագծի փոփոխության միջոց են, ապա չի կարելի բացառել: Լիբանանին անհրաժեշտ է գործող կառավարություն»:

Միացյալ Նահանգները արդեն սահմանել են պատժամիջոցներ ընդդեմ առաջատար քաղաքական գործիչների, որոնք առնչություն ունեն «Հեզբոլահ»-ի հետ:

Երկու դիվանագետները հայտարարել են, որ ԵՄ-ն նաեւ պետք է լուծի հարցը, թե արդյո՞ք արժե թիրախավորել Հեզբոլահին: