Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել իշխող կուսակցության անդամներին եւս մի «դժվարին արշավի» պատրաստվել՝ ներկայիս տնտեսական ճգնաժամը կապելով 1990-ականների սովի ու աղետի հետ:
«Դժվարին արշավը» (սով ԿԴՀ-ում) տեւել է 1995-ից 1999 թվականները եւ, ըստ տարբեր գնահատականների, 10 հազարից 3 միլիոն մարդու կյանք է խլել:
Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) անդամներին կոչ է արել ավելի ակտիվ ու պատասխանատու լինել երկրի նոր հնգամյա տնտեսական ծրագրի իրականացման հարցում: «Ես որոշեցի խնդրել ԿԱԿ կազմակերպություններին բոլոր մակարդակներում եւս մի ավելի «դժվարին արշավ» իրականացնել՝ մեր ժողովրդի կյանքը փոքր-ինչ հեշտացնելու համար»,- ասել է Կիմը, փոխանցում է ԿԿՀԳ-ն:
Նրա խոսքով՝ կուսակցությունը պետք է պարգեւատրի ժողովրդին հավատարմության համար եւ իսկական նրա իսկական «ծառան» դառնա:





























