Ռուսական «ՄիԳ -31» կործանիչն օդ է բարձրացվել՝ Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերի վրայով Ռուսաստանի Դաշնության սահմաններին ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135 ռազմավարական հետախուզական ինքնաթիռի մոտենալու կապակցությամբ:Այս մասին շաբաթ օրը հաղորդվել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«2021 թվականի ապրիլի 10-ին Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերի վրա Ռուսաստանի օդային տարածքի կառավարման սարքերն օդային թիրախ են հայտնաբերել, որը մոտենում էր Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանին: Օդային թիրախը նույնականացնելու եւ Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանի խախտումը կանխելու համար օդ է բարձրացվել Արեւելյան ռազմական օկրուգի ՀՕՊ ուժերի «ՄիԳ -31» կործանիչը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսական կործանիչի անձնակազմն օդային թիրախը նույնականացրել է  որպես ԱՄՆ ՌՕՈւ RC-135 ռազմավարական հետախուզական ինքնաթիռ եւ ուղեկցել է այն Խաղաղ օվկիանոսի ջրերի վրայով:

«Օտարերկրյա ռազմական ինքնաթիռի՝ Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանից շրջվելուց հետո ռուսական կործանիչն անվտանգ վերադարձել է բազավորման օդանավակայան»,- նշել են Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում: