Ուրբաթ առավոտյան ոսկու գինն աննշան ընկնում է, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.03 տոկոսով կամ 0.45 դոլարով մեկ տրոյական ունցիայի դիմաց եւ կազմել 1766.35 դոլար: Արծաթի մայիս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.07 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց կազմելով 25.945 դոլար: