Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում FedEx փոստային ընկերության օբյեկտում հրաձգության արդյունքում ութ մարդ է սպանվել: Ըստ ABC հեռուստաալիքի՝ այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ոստիկանության խոսնակ Ջենե Քուքը:
Եվս մի քանի մարդ վիրավորվել եւ հոսպիտալացվել է: Նշվում է, որ հանցագործն ինքնասպան է եղել, հայտնում է ՏԱՍՍ-ը:





























