Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը մտադիր է ընդունել ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առանց կորոնավիրուսի:

Այժմ Կատարը բանակցություններ է վարում պատվաստանյութերի մատակարարների հետ, որպեսզի ապահովի աշխարհի առաջնության բոլոր մասնակիցների պատվաստումը:

Այժմ մշակվում են բոլոր մասնակիցների պատվաստման ծրագրերը:

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ հաջորդ տարի ֆուտբոլի աշխարհ առաջնությունը կարող է առանց համավարակային սահմանափակումների անցկացվել Կատարում: