Գիտնականները Չիլիի Ատակամա անապատում նախկինում անհայտ դինոզավրի մնացորդներ են հայտնաբերել, գրում է Reuters-ը:
Հետազոտողների խումբը՝ չիլիացի երկրաբան Կառլոս Արեւալոյի գլխավորությամբ, անապատային Կոպյապո քաղաքից 75 կիլոմետր հարավ հայտնաբերել է Arackar licanantay-ի մնացորդներ, ինչը կունսա լեզվով նշանակում է «Ատակամայի ոսկորներ»:
Այսպես կոչված տիտանոզավրը ունեցել է փոքր գլուխ, երկար պարանոց ու պոչ, եւ իր նման մյուսների հետ համեմատած՝ անսովոր հարթ մեջք:
Վերջին հնէաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արաքարը ապրել է ծաղկավոր բույսերի, պտերների եւ արմավենիների մեջ, կավճե ժամանակաշրջանում՝ 66-80 միլիոն տարի առաջ:
Արաքարը նաեւ չափերով փոքր է թվում՝ համեմատած որոշ այլ տիտանոզավրերի հետ: Գիտնականները հաստատում են, որ հարեւան Արգենտինայում՝ Անդերի արեւելյան կողմում հայտնաբերված արգենտինոզավրը, ավելի քան չորս անգամ երկար է եղել:
Դինոզավրի մնացորդները, ի վերջո, կցուցադրվեն Չիլիի բնական պատմության թանգարանում, չնայած ներկայումս այն փակ է՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով:




























