Սինգապուրում շնչառության միջոցով կորոնավիրուսի թեստավորման համակարգ է մշակվել, որից հետո արդյունքը ստացվում էերկու րոպեի ընթացքում, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով The Straits Times-ը:
Պարբերականը գրում է, որ այս սարքերը, որոնք կոչվում են TracieX, արդեն սկսել են աշխատել թեստային ռեժիմով Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում եւ Չանգի օդանավակայանում, որտեղ ժամանող ուղեւորներին առաջարկվում է նոր եղանակով ստուգել կորոնավիրուսի առկայությունը:
Մշակողների խոսքով՝ յուրաքանչյուր արտաշնչման ժամանակ թռնող օրգանական միացություններ են արտանետվում, որոնք առաջանում են մարդու բջիջներում տարբեր կենսաքիմիական ռեակցիաների արդյունքում, եւ սարքն ի վիճակի է արձանագրել շնչառության քիմիական կազմի փոփոխությունները:
Նման փորձարկումների օգտագործումը կմեծացնի ուղեւորների հոսքն օդանավակայաններում եւ խոշոր միջոցառումներին՝ անալիզների արագ մշակման եւ ցածր արժեքի շնորհիվ:





























