Տղամարդն աշխատանքի չի գնացել 15 տարի եւ բացակայությունների ռեկորդ է սահմանել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Corriere della Sera-ին:

Ինչպես հայտնի է դարձել, Իտալիայի ֆինանսական գվարդիան Կատանձորո քաղաքի հիվանդանոցում աշխատանքի ֆիկտիվ տեղավորման մի քանի դեպք է հայտնաբերել: Աշխատակիցներից մեկը գրանցվել է որպես հրշեջ անվտանգության կառավարման աշխատակից 2005 թվականից, սակայն այդ պահից ոչ մի օր չի անցկացրել աշխատավայրում:

Պարզվել է, որ գործատուին վախեցրել են, եւ տղամարդը ոչ մի վարչական տույժի չի ենթարկվել: