Կորոնավիրուսային ինդեքսը (Covindex), որն արտացոլում է ռուսաստանցիների կողմից առավել պահանջարկ վայելող սպառման օրինաչափությունը համավարակի ֆոնին, ապրիլի 12-ից 18-ն երրորդ շաբաթն անընդմեջ աճում է՝ բարձրանալով 0.7 կետով եւ կազմելով 80.4 կետ:

Ինդեքսը մշակվել է «ՌԻԱ Նովոստի»-ի կողմից տվյալների հիման վրա, որոնք գործակալությանը էքսկլյուզիվ կերպով տրամադրել է հարկաբյուջետային տվյալների խոշորագույն օպերատորը՝ «OFD պլատֆորմ»-ը: Դրա հաշվարկման համար «զամբյուղը» յոթ ապրանք է ներառում, որոնց աժիոտաժային պահանջարկը կորոնավիրուսի համավարակի ֆոնին «խորհրդանիշներ» է դարձրել դրանք. հակասեպտիկներ, միանգամյա օգտագործման ձեռնոցներ, բժշկական դիմակներ, օճառ, զուգարանի թուղթ, կիտրոններ եւ հնդկաձավար:

Կորոնավիրուսային զամբյուղի բոլոր յոթ ապրանքատեսակների համար, OFD պլատֆորմը շաբաթական կտրվածքով հաշվարկում է անանձնային վաճառքի համախառն ցուցանիշները (միջին կտրոն):