Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ափերի մոտ ձկնորսները հսկայական թունա են որսացել, որը, պարզվել է, չորս անգամ ավելի մեծ է այս տեսակի միջին ձկներից, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Nine News-ը:
Խաղաղօվկիանոսյան կապույտ թունան, որը 271 կիլոգրամ է կշռում, որսացել են շարքավոր որս իրականացնող ձկնորսական նավով: Դրա համար ջրի մեջ ընկղմվում է այսպես կոչված հատակի շարքը, որը հագեցած է խայծով հարյուրավոր կեռիկներով:
Նոր Հարավային Ուելսում թունայի չափի պաշտոնապես գրանցված ռեկորդը 148 կիլոգրամանոց 185 սանտիմետրանոց ձուկն էր:
Գիտնականներին հայտնի խաղաղօվկիանոսյան ամենամեծ կապույտ թունան ուներ 3 մետր երկարություն եւ 450 կիլոգրամ քաշ:
Խաղաղօվկիանոսյան կապույտ թունա ձկների միջին քաշը մոտ 60 կիլոգրամ է, սակայն ավստրալացի ձկնորսները 40-ից 50 կիլոգրամանոցներին են նախընտրում: Ավելի մեծ ձկներին, որպես կանոն, վաճառում են Ճապոնիայում:





























