Գինու համաշխարհային օգտագործումը, 2019-ի համեմատ, անցյալ տարի նվազել է ռեկորդային երեք տոկոսով՝ 2002 թվականից հետո գրանցելով ամենացածր ցուցանիշը: Միեւնույն ժամանակ, այս ալկոհոլային խմիչքի արտադրությունն աճել է մեկ տոկոսով: Այս մասին ասվում է Խաղողագործության եւ գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) զեկույցում:

Գինու օգտագործման նվազումը կապված է բարերի եւ ռեստորանների գործունեության սահմանափակումների եւ կորոնավիրուսի համավարակի պայմաններում զբոսաշրջային ուղեւորությունների թվի նվազման հետ: Խմիչքի սպառումը ամենաշատը նվազել է Չինաստանում (մինուս 17,4 տոկոս) եւ ՀԱՀ-ում (մինուս 19,4 տոկոս):