Խարդախները խաբել են Հոնկոնգի 90-ամյա բնակչուհուն՝ նրանից 32 մլն դոլար կորզելով: Խարդախները ներկայացել են որպես չինացի պաշտոնյաներ եւ պնդել, որ կինը լուրջ քրեական գործի մեջ է ներգրավված:
South China Morning Post-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին, հայտնել է, որ կնոջն ասել, որ նա պետք է գումար փոխանցի իր բանկային հաշվից պահպանման եւ ստուգման քննչական խմբի հաշվին:
5 ամսում տարեց կինը 32 մլն դոլար է փոխանցել:
Խարդախությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ տարեց կնոջ օգնականը մտածել է, որ ինչ-որ կասկածելի բան է տեղի ունենում, եւ կապվել է իր գործատուի դստեր հետ, որն էլ հայտնել է այդ մասին ոստիկանությանը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ հետաքննությունից հետո ձերբակալվել է 19-ամյա տղա:



























