Մեքսիկայում նարկոկարտելներն օգտագործել են պայթուցիկով անօդաչուներ ոստիկանների կամ զինվորների վրա հարձակման համար, հաղորդում է AP-ը: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Լուիս Քրեսենսիո Սանդովալը:
Նրա խոսքով՝ որոշ հարձակումների հետեւում կանգնած է նոր սերնդի Հալիսկո կարտելը:
Պայթուցիկ դրոններ են օգտագործվել Հալիսկո, Գուանախուատո եւ Միչոական նահանգներում:
Նախարարը նշել է, որ դրոններով հարձակումները տագնապ են առաջացնում, սակայն դրանք այդքան արդյունավետ չեն եղել:
Սանդովալն ասել է, որ կասկածյալը ձերբակալվել է:



























