Ճապոնիայի կառավարությունն Օլիմպիադայի բացման արարողությունից ուղիղ երեք ամիս առաջ Տոկիոյում եւ երեք այլ մարզերում արտակարգ դրություն կհայտարարի կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով, փոխանցում է AP-ն:
Այս միջոցառումներն ավելի խիստ կլինեն, քան Ճապոնիայում հունվարից հայտարարված վերջին արտակարգ դրությունը, բայց, այնուամենայնիվ, այդքան խիստ չեն աշխարհի որոշ այլ երկրների համեմատ:
Ապրիլի 25-ից մայիսի 11-ը նախատեսվում է փակել առեւտրի կենտրոններն ու հանրախանութները: Այս միջոցը նախեւառաջ կտարածվի Տոկիոյի, Օսակայի, Կիոտոյի եւ Հիոգոյի վրա:





























