Պենտագոնն օդային զորքեր կուղարկի՝Ինդոնեզիային սուզանավի որոնման աշխատանքներում օգնելու համար: «Մենք խորապես վշտացած ենք Ինդոնեզիայում անհայտ կորած սուզանավի լուրից»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Ինդոնեզիայի կառավարության հրավերով մենք օդային զորքեր ենք ուղարկում՝անհայտ կորած սուզանավի որոնման գործում օգնելու համար»,- ասել է նա:
Նա հավելել է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախատեսում է ուրբաթ խոսել իր ինդոնեզացի գործընկերոջ հետ՝ «քննարկելու, թե այլ ինչ կերպ ԱՄՆ-ն կարող է օգնություն ցուցաբերել»:
Դիզելային վառելիքով աշխատող ինդոնեզական KRI Nanggala-402 սուզանավն անհետացել էր չորեքշաբթի ուսումնական զորավարժությունների ընթացքում: Սուզանավում 53 մարդ կար:





























