Հունական իշխանությունները ավելի քան չորս տոննա կանեփ են առգրավվել Լիբանանից Սլովակիա տեղափոխվող կեքսերի պատրաստման արդյունաբերական սարքերի մեջ, հայտնում է AP-ն:

Հունաստանի ֆինանսական հանցագործությունների բաժինը հայտնել է, որ թմրանյութերը հայտնաբերվել են երկրի գլխավոր նավահանգիստ Պիրեում գտնվող տրանսպորտային բեռնարկղում:

Մետաղական ռեզերվուարի մեջ ներկառուցված խցիկում, որը գտնվում էր սարքերի արանքում, ընդհանեւր 4.3 տոննա մշակված կանեփ է հայտնաբերվել, հայտնում է Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը: Թմրանյութերի մանրածախ արժեքը շուրջ 33 միլիոն եվրո է գնահատվում:

Հունաստանի իշխանությունները հայտնել են, որ գործով օգնություն են ստացել Սաուդյան Արաբիայի թմրանյութերի դեմ պայքարի գործակալությունից: Հետաքննությունը շարունակվում է: