Դեմքերի ճանաչումը պետք է արգելվի Եվրոպայում մարդկանց մասնավոր կյանքին «ոչ ժողովրդավար ներխուժման» պատճառով, հայտարարել է Տվյալների պաշտպանության եվրոպական խորհուրդը (EDPS):

Ավելի վաղ Եվրոհանձնաժողովն առաջարկել էր կանոնների նախագիծ, որոնք թույլ կտան կիրառել դեմքերի ճանաչումն անհետ կորած երեխաների կամ հանցագործների որոնման համար, ինչպես նաեւ ահաբեկչական հարձակումների դեպքերում:

Կանոնների նախագիծը, որն անհրաժեշտ է քննարկել ԵՄ երկրների եւ Եվրոպական խորհրդարանի հետ, Հանձնաժողովի փորձն է հաստատել գլոբալ կանոններ անհեստական ինտելեկտի համար:

EDPS-ն հայտարարել է, որ ափսոսում է, որ Հանձնաժողովը չի հետեւել հանրային վայրերում դեպքերի ճանաչումն արգելող նախորդ կոչին: «Անհրաժեշտ է ավելի խիստ մոտեցում՝ հաշվի առնելով, որ հեռացված կենսաչափական նույնականացումը, որի դեպքում ԱԻ-ն կարող է նպաստել աննախադեպ նորույթներին, ներկայացնում է մարդու մասնավոր կյանքին ոչ ժողովրդավար ներխուժման չափազանց մեծ ռիսկ»,-ասված է հայտարարության մեջ:

«EDPS-ն կկենտրոնանա այն գործիքների եւ համակարգերի համար հստակ սահմաններ հաստատելու շուրջ, որոնք կարող են վտանգ ներկայացնել տվյալների պաշտպանության եւ գաղտնիության հիմնական իրավունքների պաշտպանման համար»: