Բիթքոինի գինը կրկին կտրուկ է աճ է գրանցել մի քանի շաբաթվա ընթացքում գրանցված վերջին անկումից հետո եւ մեկ գիշերվա ընթացքում ավելացել է վեց հազար դոլարով: Կրիպտոարժույթների Coindesk բորսայի տվյալներով՝ ապրիլի 26-ին ամենապոպուլյար կրիպտոարժույթի գինն աճել է 7.3 տոկոսով՝ կազմելով 52.770 դոլար:

Ուրբաթ՝ ապրիլի 23-ին, բիթքոինի գինն 50.000 դոլարից ցածր էր: Աճուրդների ընթացքում գինն իջել էր մինչեւ 48.300 դոլար՝ նվազագույն ցուցանիշը վերջին 48 օրվա ընթացքում: Անկումից մի քանի օր առաջ կրիպտոարժույթի գինն հասել էր իր բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշին՝  64.870 դոլարի մեկ բիթքոինի դիմաց: