Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի համաշխարհային հակառեկորդ 5-րդ անգամ անընդմեջ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Մեկ օրում երկրում վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 352 991-ի: Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 17 313 163-ի:

Վերջին 72 ժամում երկրում գրանցվել է վարակման մոտ 1 մլն նոր դեպք:

Մահվան դեպքերի թիվը վերջին 24 ժամում կազմել է 2812: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասնում է 195 123-ի: Մեկ օրում ապաքինվել է 219 273 մարդ, ապաքինվածների թիվը հասնում է 14 304 382-ի: