Alaska Airlines-ն արգելել է Ալյասկա նահանգի սենատորին ճանապարհորդել ընկերության ինքնառիթներով դիմակը ճիշտ կրելու մերժման պատճառով

«Մենք տեղեկացրել ենք սենատոր Լորա Ռեյնբոլդին, որ նրան չի թույլատրվում թռնել մեզ հետ նրա կողմից դիմակների վերաբերյալ գործող քաղաքականության մասին աշխատակիցների հրահանգները կատարելու մշտական մերժման պատճառով»,-ասել է ընկերության մամուլի քարտուղար Թիմ Թոմփսոնը Anchorage Daily News.-ին տված հարցազրույցում:

Ռեյնբոլդը, որը հանրապետական սենատոր է, ասել է, որ նա չի իրազեկվել արգելքի մասին եւ որ հույս ունի առաջիկայում ճամփորդել Alaska Airlines ավիաընկերության չվերթով:

Անցած շաբաթ Ռեյնբոլդը Ջունո միջազգային օդանավակայանում վիճել էր Alaska Airlines-ի անձնակազմի հետ դիմակների մասին քաղաքականության առնչությամբ: Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում երեւում է՝ ինչպես է ավիաընկերության անձնակազմն ասում Ռեյնբոլդին, որ նրա դիմակը պետք է փակի քիթն ու բերանը: