Երուսաղեմի հրեական համալսարանից եւ Տորոնտոյի համալսարանից գիտնականները հայտնաբերել են Հարավային Աֆրիկայի Կալահարի անապատի Վանդերվերք քարանձավում մարդկային գործունեության հետքեր, որոնք ունեն միլիոնավոր տարիների վաղեմություն: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Quaternary Science Reviews պարբերականում:
Քարանձավը, որի անվանումը նշանակում է «հրաշք», կրակի օգտագործման եւ գործիքների ստեղծման ամենավաղ վկայություններից մեկն է:
Նոր հետազոտության ընթացքում կիրառվել է պալեոմագնետիզմ եւ հնությունների թվագրման մեթոդը 2,5 մետր հաստությամբ նստվածքների շերտերը սքանավորելու համար, որոնք պարունակել են մոխիր եւ կենդանիների, աշխատանքի գործիքների ու կրակի մնացորդներ:
«Այժմ մենք կարող ենք վստահաբար ասել, որ մեր նախնիները պատրաստել են քարե պարզ գործիքներ Վանդերվերք քարանձավում 1,8 միլիոն տարի առաջ»,-ասել է պրոֆեսոր Ռոն Շարը:





























