2020 թվականի մարդահամարը ցույց է տվել, որ ԱՄՆ մշտական բնակչությունը 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 331 449 281 մարդ է կազմում:
Վերջին տասնամյակի ընթացքում ԱՄՆ բնակչությունն աճել է 22.7 միլիոնով, ինչը երկրորդ ամենացածր ցուցանիշն է պատմության ընթացքում: Այս մասին հայտնում է ԱՄՆ մարդահամարի բյուրոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«2020 թվականի մարդահամարը ցույց է տվել, որ Միացյալ Նահանգների մշտական բնակչությունը 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում է 331 449 281 մարդ: Բնակչության թիվը 2010 թվականի համեմատ ավելացել է 22 703 743 մարդով կամ 7.4 տոկոսով»,- նշվում է բյուրոյի հաղորդագրության մեջ:
Բնակչության աճի տեմպերի այս ցուցանիշը ամենացածրերից մեկն է դարձել ԱՄՆ պատմության մեջ. Այն ավելի ցածր էր միայն 1930-1940 թվականներին ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ Մեծ դեպրեսիայի ժամանակ, երբ բնակչությունն աճել էր ընդամենը 7.3 տոկոսով: 2000-2010 թվականներին բնակչության աճի տեմպը 9.7 տոկոս էր կազմում:
Ամենաբնակեցված նահանգը շարունակում է մնալ Կալիֆորնիան՝ 39.538.223 մարդ, իսկ ամենաքիչ բնակչությամբ նահանգը՝ Ուայոմինգը՝ 576,851 բնակիչ: Սակայն Կալիֆորնիայում բնակչության աճի տեմպերն ավելի ցածր էին, քան Տեխասում եւ ԱՄՆ-ի Հարավային եւ Միջին Արեւմուտքի այլ նահանգներում:





























