Շրի Լանկայի կառավարությունը հաստատել է չադրա կրելու արգելքը, հաղորդում է AP-ը:

Այժմ առաջարկը կուղարկվի գլխավոր դատախազություն եւ պետք է հավանություն ստանա խորհրդարանի կողմից, որպեսզի օրենք դառնա:

Կառավարությունը մեծամասնություն ունի խորհրդարանում, եւ այդ առաջարկը հեշտ կընդունվի:

Պարանջայի կրումը ժամանակավոր արգելվել էր 2019 թվականին Զատկի օրը ահաբեկչություններից հետո, որոնց հետեւանքով 260 մարդ զոհվեց: