Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ թագավորությունը կարող է վաճառել Saudi Aramco-ի 1%-ը արտասահմանցի ներդրողին, գրում է Bloomberg-ը:
«Չեմ ցանկանում որեւէ խոստում տալ գործարքի ավարտի կապակցությամբ, սակայն այժմ բանակցություններ են ընթանում աշխարհի առաջատար էներգետիկ ընկերություններից մեկի հետ Saudi Aramco-ի 1%-ի վաճառքի շուրջ»,-ասել է նա:
Պոտենցիալ գործարքը գնահատվում է 19 մլրդ դոլար եւ կարող է օգնել ֆինանսավորել տնտեսությունը վերաձեւավորելու եւ դիվերսիֆիկացնելու Սաուդյան Արբիայի ծրագիրը:




























