Գերմանիայում Պոթսդամի հիվանդանոցում 4 մարդու են սպանել, հաղորդում է Potsdamer Neueste Nachrichten-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Զոհվածները եւ տուժածը հայտնաբերվել են կլինիկայի տարբեր պալատներում:

Ոստիկանությունը հայտնել է, որ մահացածների  մարմինների վրա վնասվածքները խոսում են այն մասին, որ նրանք ենթարկվել են բռնի գործողությունների:

Հետաքննության շրջանակում ձերբակալվել է ոստիկանության աշխատակցուհին:

Այլ մանրամասներ հայտնի չեն: 

Թերթը նշում է, որ բուժհաստատությունը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, նախատեսված է սահմանափակ հնարավորություններով մարդկանց խնամքի համար: