Մահացել է Տաջիկստանի հետ սահմանին կոնֆլիկտի ժամանակ վիրավորում ստացած Ղրղզստանի քաղաքացին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ստացված վնասվածքներից մահացել է Ղրղզստանի քաղաքացին»,-ասել է Ղրղզստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարության ներկայացուցիչը:
Նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ բուժօգնության համար դիմել է Ղրղզստանի 17 քաղաքացի:



























