Հյուսիսային Կորեան ավարտել է կամիկաձե դրոնների փորձարկումը, հայտնում է Daily NK-ն՝ վկայակոչելով աղբյուրները:

Նոր դրոններն ունակ են «առաջնագծի խորքում գտնվող տարածքների ճշգրիտ հետախուզում» իրականացնել եւ հարված հասցնել երկու կողմից: Անօդաչու թռչող սարքերը փորձարկվել են այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դրանց զարգացումը «կարեւոր խնդիր» համարեց երկրի համար:

Նա թիմին անձամբ ստորագրված «շնորհակալագիր» է ուղարկել` նշելով, որ հաջող փորձարկումները «եւս մի անկյունաքար են դնում Կորեայի ժողովրդական բանակի առաջխաղացման եւ ամրապնդման գործում»: