Միացյալ Նահանգները հՎաշինգտոնում տեղի ունեցած մի քանի խորհրդավոր միջադեպ է հետաքննում, այդ թվում` Սպիտակ տան մոտակայքում: Այս միջադեպերի արդյունքում պետական պաշտոնյաների մոտ այսպես կոչված «հավայան համախտանիշի» աշխատնիշներ են հայտնաբերվել, որն անհասկանալի նյարդաբանական խնդիրներ է ներառում, հաղորդում է CNN-ը:
Միջադեպերից մեկը տեղի էր ունեցել նոյեմբերին, երբ հիվանդացել էր Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյան: Մեկ այլ դրվագ կապված է Սպիտակ տան պաշտոնյայի հիվանդության հետ, ով 2019 թվականին զբոսնում էր իր շանը Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Վիրջինիա քաղաքում:
Պենտագոնը եւ այլ գործակալություններ սկսել են հետաքննել հավայան համախտանիշի հնարավոր գրոհները` չնայած դեռ ոչ մի եզրակացության չեն հանգել այդ կապակցությամբ, հայտնում է CNN-ը:
Անցյալ շաբաթ պաշտպանության նախարարության պաշտոնյաներն օրենսդիրներին տեղեկացրել էին հետաքննությունների մասին եւ ասեկ, որ Ռուսաստանը կարող է պատասխանատու լինել դրանց համար, մինչդեռ ԱՄՆ մեկ այլ նախկին պաշտոնյա ասել է, որ ենթադրյալ հարձակումների հետեւում կարող է կանգնած լինել Չինաստանը:
Այսպես կոչված «հավայան համախտանիշն» առաջին անգամ ի հայտ էր եկել 2016-ին, երբ Կուբայում ԱՄՆ դիվանագիտական եւ հետախուզական աշխատակիցները սկսել էին հայտնել բոլորովին անծանոթ ախտանիշների մասին: Համանման անհասկանալի խնդիրների մասին հայտնել էին նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի ԱՄՆ աշխատակիցները:
«Հավայան համախտանիշի» հետ կապված ախտանիշներից են գլխապտույտը, սրտխառնոցը, ուժեղ գլխացավերը եւ հիշողության կորուստը:
Չնայած քիչ բան է հայտնի այս տարօրինակ դրվագների մասին` Պետդեպարտամենտի հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք, ամենայն հավանականությամբ, «միկրոալիքային էներգիայի կիրառմամբ հարձակումների» արդյունք են:





























